• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքային այցը Մարսել

06 մայիսի, 2022

Մայիսի 6-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այց կատարեց Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղ հանդիպումներ ունեցավ Մարսելի քաղաքապետի, Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի պրեֆեկտի, տնտեսության և տուրիզմի ոլորտների ներկայացուցիչների հետ։

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության, վերջինիս շրջանակներում տնտեսական կապերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների փոխայցելությունների ակտիվացման և այլ թեմաների շուրջ։

Դեսպան Տոլմաջյանի և Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազյուր շրջանի պրեֆեկտ Քրիստոֆ Միրմանի հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազյուր շրջանի միջև կապերի ամրապնդմանն և խորացմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Այցի օրակարգում առանձնահատուկ տեղ են գրավել երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցերը։ Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ժան-Լյուկ Շովինի և «French Tech» ընկերության գլխավոր տնօրեն Ժան-Բատիստ Գեյսլերի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության մի շարք ծրագրեր իրականացնելու հնարավորությանը։ Դեսպանը ծանոթացել է «French Tech» ընկերության կողմից կանաչ տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաև Մարսելի՝ Զբոսաշրջության հարցերով փոխքաղապետ Լորան Լհարդիի, ինչպես նաև Մարսելի զբոսաշրջության գրասենյակի նախագահ Մարկ Տեբոնի հետ։ Քննարկվել են նաև Հայաստանի զբոսաշրջային ռազմավարությանը և ենթակառուցվածքային կարիքներին առնչվող հարցեր։

Դեսպանի աշխատանքային այցը եզրափակվել է Մարսելի քաղաքապետի կողմից դեսպանի այցի կապակցությամբ կազմակերպված ընդունելությամբ՝ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մարսելի քաղաքապետի և տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներին ներկա էին նաև Բուշ-դյու-Ռոնի սենատոր, նախկին նախարար Մարի-Առլետ Կառլոտին, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: